ՀՀ-ում ծխախոտի արտադրությունն 9 ամսում աճել է 15%-ով

ՀՀ-ում ծխախոտի արտադրությունն 9 ամսում աճել է 15%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի առաջին 9 ամսում արտադրվել է 18.496 մլրդ հատ ծխախոտ, ինչը 15%-ով շատ է 2016-ի 16.066 մլրդ -ից:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի արտադրությունն աճել է 46%-ով:

2014-2016 թվականներին Հայաստանում արտադրվել է 54.805 մլրդ հատ ծխախոտ:

Ծխախոտի մեծ մասը ՀՀ-ից արտահանվում է․ առաջատար ուղղություններն են Սիրիան, Իրաքը, ՕԱԷ-ն։

Առողջապահության նախարարության հետազոտության համաձայն՝ եթե 2012 թվականին Հայաստանում կանոնավոր ծխող է 15 տարեկանից բարձր բնակչության 23%-ը, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 26%, որի կեսից ավելին՝ 53%-ը, կազմում են տղամարդիկ:

Հետազոտության համաձայն՝ ամեն օր ծխող կանանց թիվը 2012-ի աճել է 1,3%-ով, իսկ 2016-ին՝ 2,3%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---