Գյումրիում կանցկացվի մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը նվիրված համաժողով![]() 11 նոյեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-18-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Մարզերի հզորացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագիրը կրող համաժողովը, որին կմասնակցեն տեխնոլագիական ոլորտի 140 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից: Համաժողովի նպատակն է բարենպաստ միջավայր ստեղծել բարձր տեխնոլոգիաների նախագծման, ձեռներեցության զարգացման համար: Միջոցառման ընթացքում կներկայացվի Շիրակի մարզի փորձը, կքննարկվեն առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, կլինի փորձի փոխանակումը մյուս մարզերի ներկայացուցիչների հետ: Համաժողովն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայ օգնության ֆոնդի», Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Միջոցառումն աջակիցներն են նաև ՀՀ կառավարությունը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |