Ալի Բաբաջան. Թուրքիան հանդես է գալիս «Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու» օգտին

PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու օգտին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Մեր երկիրը բազմիցս է արտահայտել իր կարծիքը Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Լեռնային Ղարաբաղը նման սառեցված հակամարտություններից մեկն է: Մենք կողմ ենք այդ հարցի վերաբերյալ հրապարակված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի կիրառմանը: Մենք կողմ ենք գրավյալ տարածքների ազատագրմանը»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ են զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան: Հայաստանը պնդում է ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծման վրա, Բաքվում ընդունելի են համարում փուլային լուծումը` սկզբից Ադրբեջանին վերադարձնել հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները, այդ տարածքներ վերադարձնել փախստականներին, այնուհետեւ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---