«Թղթե տնակի» նկարահանումներն ուզում են առանց Սփեյսիի շարունակել

«Թղթե տնակի» նկարահանումներն ուզում են առանց Սփեյսիի շարունակել

PanARMENIAN.Net - «Թղթե տնակ» սերիալի սցենարիստները փորձում են 6-րդ սեզոնի հայեցակարգն այնպես վերամշակել, որ ազատվեն գլխավոր հերոս Ֆրենկ Անդերվուդից, որի դերը կատարում էր Քևին Սփեյսին:

Ինչպես հայտնում է CNN-ը նախագծին մոտ աղբյուրի վրա հղումով, Netflix ընկերությունը մտադիր չէ փակել հաջողված սերիալը: Սցենարիստները մտադիր են շարունակել այն առանց Սփեյսիի հերոսի և մտածում են, թե ինչպես դա կարելի է անել:

Նշվում է, որ սերիալի համանուն բրիտանական վարկածում, որը թողարկվել է 1990-ականներին, Անդերվուդի նախատիպ Ֆրենսիս Ուրքհարդը սպանվեց վերջին էպիզոդում, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Ռիդլի Սքոթը, խորհրդակցելով Sony Pictures կինոընկերության հետ, որոշել է հանել «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Քևին Սփեյսիի դերակատարմամբ բոլոր դրվագները: Հեղինակազրկված դերասանին կփոխարինի Քրիսթոֆեր Փլամերը:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---