Ռաշֆորդ. Երբ փոքր էի, փորձում էի նմանվել Ռոնալդոյին13 նոյեմբերի 2017 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը պատմել է, որ մանկուց է հետևել հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոյին և նույնիսկ փորձել է նմանվել նրան: Ռաշֆորդը նաև մեկնաբանել է բրազիլացու խոսքերը, որն ասել էր, թե ի դեմս Ռաշֆորդի իր երիտասարդ տարիներն է տեսնում: «Ես դիտել եմ նրա բոլոր խաղերը, տեսել եմ, թե ինչպես է առաջադիմում: Ակնհայտ է, որ նա գերազանց ֆուտբոլիստ է, որը բազում հաղթանակներ է ունեցել իր կարիերայի ընթացքում: Ուստի հաճելի է, երբ նա լավ բաներ է ասում քո մասին: Ես նայել եմ նրա տեսանյութերը YouTube-ում, իսկ առաջին խաղն արդեն «Օլդ Թրաֆորդում» 2003-ին, երբ նա հեթ-թրիքի հեղինակ դարձավ ՄՅՈւ հետ խաղում: Ես 5 տարեկան էի: Նա նաև եղբորս սիրելի ֆուտբոլիստն էր, բայց ես էլ էի հետևում նրա խաղերին»,-ասել է Ռաշֆորդը, գրում է Championat.com-ը The Telegraphի վրա հղումով: Նա հավելել է, որ երբ երիտասարդ ես, հետևում ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին և փորձում նմանվել նրանց: «Ես փորձում էի նմանվել Ռոնալդոյին»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |