Հայաստանի էներգետիկայի ոլորտում $1 մլրդ կներդրվի![]() 13 նոյեմբերի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբի» և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի 1 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 13-ին Երևանում «Հայաստանի ներդրողների ակումբի» կազմակերպած միջոցառման ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը, պաշտոնյաներ և գործարարներ, հայտնում է Panorama.am-ը: Միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ ծրագրի ամենակարևոր ուղերձն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային հիմնադրամի գործունեության մեկնարկը: ՀՀ կառավարության և հիմնադրամի միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը: ՀՀ կառավարության և հիմնադրամի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, հանքարդյունաբերության զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացումը, Մշակող արդյունաբերության զարգացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |