Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի. Մոտ 70.000 մարդ անօթևան է մնացել13 նոյեմբերի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի: Այդ մասին հայտնել է Իրանի Քերմանշահ գավառի բուժծառայության վարչությունը: Վիրավորվել է ևս 4000 մարդ: Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում: Ըստ Կարմիր մահիկի տեղեկությունների, մոտ 70.000 մարդ անօթևան է մնացել: Նրանց համար վրանային ճամբարներ են կազմակերպում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է ապահովել տուժածներին բոլոր անհրաժեշտ պարագաներով, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու փրկարարական աշխատանքներին: Աղետի հետևանքով ավերածություններ կան նաև Իրաքում՝ մի քանի շենք է փլուզվել: Իրաքում 8 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 400-ը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |