5 տարում ՀՀ-ում $46 մլն-ի բեռնատար կարտադրվի![]() 13 նոյեմբերի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - AA Trucks ընկերության նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ հայկական բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն առաջին հինգ տարիներին $46 մլն կկազմեն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը PanARMENIAN.Net ին փոխանցեց, որ հայ-ամերիկյան ընկերության արտադրության բեռնատարները կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Վրաստան, Իրան, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի այլ երկրներ: AA Trucks-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Գագիկյանն էլ հայտնեց, որ մեքենան հայ-ամերիկյան համատեղ արտադրության նոր մակնիշի բեռնատար է լինելու։ Նա նշեց, որ բեռնատարներ կառաջարկվեն տնտեսական տարբեր բնույթի գործունեություն ծավալող ընկերություններին, ինչպես նաև ուժային կառույցներին: «Բեռնատարի ներքին կահավորումը կհամապատասխանեցվի պատվիրատուի գործունեությանն ու շահագործման նպատակներին»,- ասաց Արմեն Գագիկյանը: Հոկտեմբերին կառավարության որոշմամբ AA Trucks ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն էր տրամադրվել: Հայտարարվել էր, որ ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ $40 մլն:Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |