ՌԴ-ն կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը

ՌԴ-ն կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը: Ռոսսելխոզնադզորի Դաղստանի վարչությունը կասեցրել է ֆերմենտացված թութունի խմբաքանակի ներմուծոմը:

Ադրբեջանական արտադրության թութունը զննվել է Ռոսսելխոզնադզորի Դաղստանի վարչության կարանտինային և ֆիտոսանիտարական հսկողության պետական տեսուչների կողմից ռուս-ադրբեջանական սահմանի «Յարագ-Կազմալյար» անցակետում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:

Նոյեմբերին ՌԴ սահմանային հսկողության մարմինները նմանատիպ պատճառով թույլ չէին տվել մուտքը նուռով, լոլիկով և վարունգով բեռնված ադրբեջանական մի քանի բեռնատարի: Հետ ուղարկված բեռի քաշը կազմել է 52,5 տոննա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---