Հոկտեմբերին գներն աճել են 0,8%-ով![]() 13 նոյեմբերի 2017 - 18:00 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնաճ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում 1,2%-ով աճել են սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գները: Պարենային շուկայում գնաճը պայմանավորվել է հիմնականում մսի, ձկան, ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի, ձվի, յուղերի, ճարպերի, բանջարեղենի 11,8% գնաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել 13,6% գնաճ: 1,9%-ով գնաճ է արձանագրվել նաև ոչ պարենային ապրանքների շուկայում: Ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին 0,5%-ով նվազել են ծառայությունների ոլորտում գրանցված սակագները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |