Ստորագրահավաք՝ Լոս Անջելեսից Երևան ուղիղ չվերթների պահանջով

Ստորագրահավաք՝ Լոս Անջելեսից Երևան ուղիղ չվերթների պահանջով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու պահանջով:

«Ուղիղ չվերթները շահավետ կլինեն կոմերիցիոն առումով, կնպաստեն Հայաստանում տուրիզմի և տնտեսական այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև կխնայեն ուղևորների ժամանակը»,-ասվում է հանձնախմբի պաշտոնական կայքում:

Ստորագրահավաքի նախաձեռնողները պահանջում են ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլին Չաոյից և նահանգի կոնգրեսականներից աշխատել ավիաընկերությունների հետ՝ նշված ուղղություններով չվերթներ իրականացնելու համար:

Ստորագրահավաքին կարելի է մասնակցել այստեղ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---