iPhone X-ի Face ID համակարգը հաջողվել է կոտրել դիմակի միջոցով (վիդեո) 14 նոյեմբերի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Bkav ընկերության մասնագետներին հաջողվել է խաբել iPhone X-ի Face ID համակարգին հատուկ պատրաստված դիմակի միջոցով: Դիմակը պատրաստվել է 3D տպիչով. ստացել են «մաշկը», դեմքի որոշ մասերի 2D պատկերներ: Արդյունքում ընկերության Youtube-ում տեղադրված հոլովակում iPhone X-ը արգելաբացվում է ընդամենը մեկ փորձից: Ավելի վաղ համակարգը կոտրելու փորձ էր իրականացրել նաև Mashable-ը՝ առաջարկելով զույգ եղբայրներին հանել Apple-ի նոր սմարթֆոնի արգելափակումը: Պարզվել էր, որ համակարգը կարող է խաբվել էր, եթե սարքը հայտնվի սեփականատիրոջ երկվորյակի մոտ: Ըստ Apple-ի՝ իր ներկայացրած դիմագծերի նույնականացման Face ID համակարգին հնարավոր չէ խաբել: Համակարգը դեմքի առաջին սկանավորումից հետո շարունակում է ինքնուրույն «հիշել» տիրոջ արտաքինի բազմաթիվ տարբերակներ, օրինակ՝ ակնոցով, առանց ակնոցի, գլխարկով, տարբեր տեսանկյուններից, տարբեր հեռավորությունների վրա և այլն: iPnone X-ը համակարգի միջոցով ստեղծում է դեմքի եռաչափ մոդել 30 հազար կետով, կարողանում է «հարմարվել» տիրոջ դեմքի ֆիզիկական փոփոխություններին և ճանաչել այն մթության մեջ: Ընկերությունը խորհուրդ չի տալիս օգտվել համակարգից մինչև 14 տարեկան երեխաներին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |