ԱՄՆ-ում կհրատարակվի հայկական խոհանոցին նվիրված «Լավաշ» գիրքը14 նոյեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը կտպագրի Հայաստանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան ժամանել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։ Գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Երևանի Թումոյում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են Թումոյի մի խումբ ուսանողներ: Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է, հայտնում է Թումոյի մամուլի ծառայությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |