Վրաստանում պեղված գտածոն գերազանցել է Արենիի գինեգործական ռեկորդը14 նոյեմբերի 2017 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա հնագետները գինու արտադրության 8.000 տարվա վաղեմության հետքեր են հայտնաբերել: Նոր գտածոները, որոնք հայտնաբերել է գիտնականների միջազգային թիմը, թույլ են տալիս խոսել այսօրվա դրությամբ աշխարհում գինեգործության հնագույն հետքերի մասին: PNAS ամսագրում հրատարակված հոդվածում գիտնականները, հայտնի վրաց հնագետ Դավիթ Լորդկիպանիձեի գլխավորությամբ, ցույց են տվել, որ Մերձավոր Արևելքում նեոլիթի շրջանում սկիզբ առած գիենգործության պրակտիկան առնվազն 600-1000 տարով ավելի հին է, քան համարվում էր, գրում է gazeta.ru-ն: Գիտնականները հետազոտել են Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գտնվող 2 հնավայրում հայտնաբերված խեցեղենի նմուշները: «Մենք կարծում ենք, որ սա բացառապես գինու արտադրության համար վայրի խաղողի մշակման ամենահին օրինակն է: Որպես մշակաբույս խաղողն աշխարհում ավելի քան 10.000 տարբերակ ունի, իսկ միայն Վրաստանում՝ ավելի քան 500: Դա նշանակում է, որ խաղողն այս տարածաշրջանում տևական ժամանկ է մշակվել ու խաչասերվել»,-ասել է հետազոտման համահեղինակ Սթիվեն Բատյուկը Տորոնտոյի համալսարանից: Ըստ գիտնականների, հետազոտությունները ցույց են տվել, որ մշակված խաղողը (Vitis vinifera) արդեն ուշ նեոլիթի ժամանակ եղել է ժամանակակից Վրաստանի տարածքում: 2007-ին Հայաստանում՝ Արենիի քարանձավում հայտնաբերվեց խաղողի ճզմման համար նախատեսված հին սարք՝ խաղողի մնացորդներով, ինչպես նաև հողի մեջ թաղված կարասներ, որոնք նախատեսված էին գինու պահպանման և խմորեցման համար: Ըստ հետազոտման արդյունքի, այս համալիրի տարիքը 6000 տարի է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |