Championat. Մխիթարյանը, ինչպես ֆուտոբլի ևս 10 աստղ, չի մասնակցի ԱԱ-2018-ին14 նոյեմբերի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Մարզական նորությունների ռուսական Championat կայքը կազմել է ֆուտբոլի այն աստղերի ցանկը, որոնք չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Բուֆֆոնի, Օբամեյանգի, Բեյլի, Ռոբբենի թվում նշված է նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: Ինչպես գրում է կայքը, չնայած Հայաստանի հավաքականը դեռևս չի մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի, Հենրիխ Մխիթարյանն«ազգի հերոս է»: «Հայրենիքում նրա մասին բոլորը գիտեն երեխայից սկսած և վերջացրած տատիկով, որը երբևէ ֆուտբոլ չի նայել: Համաժողովրդական սեր՝ թերևս միայն դա կարող է Հենրիխը ստանալ երկրի հավաքականի կազմում հանդես գալուց»,-ասվում է հոդվածում: Մխիթարյանից բացի 2018-ի աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլի աստղերի ցանկում են. Ջանլուիջի Բուֆֆոնը (Իտալիա), Գարեթ Բեյլը (Ուելս), Պիեռ-էմերիկ Օբամեյանգը (Գաբոն), Արյեն Ռոբենը (Նիդերլանդներ), Ալեքսիս Սանչեսը (Չիլի), Յան Օբլակը (Սլովենիա), Մարեկ Գամշիկը (Սլովակիա), Էդին Ջեկոն (Բոսնիա և Հերցոգովինա), Մարոկ Վերատտին (Իտալիա), Լեոնարդո Բոնուչչին (Իտալիա): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |