Սոցաջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված գյուղերում կարող է 3 տարով երկարաձգվել![]() 14 նոյեմբերի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջարկում է ևս 3 տարով երկարաձգել սոցիալական աջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է փոխնախարար Վաչե Տերտերյանը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։ Նախատեսվում է բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում և այլն։ Բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում: Վաչե Տերտերյանը հիշեցրել է, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015-ից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազար դրամ գումար։ Ինչ վերաբերում է բաժանորդների թվին, ապա փոխնախարարը նշել, որ դրանց թվով փոփոխություններ չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |