Հայաստանում ամենաբարձր աշատավարձը ՏՏ-ում, ամենացածրը՝ մշակույթի ոլորտում զբաղվածներինն է![]() 14 նոյեմբերի 2017 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին միջին անվանական («կեղտոտ») ամսական աշխատավարձը բարձրացել 2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187.493 դրամի փոխարեն կազմելով 191.199 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պետական հատվածում սեպտեմբերին միջին աշխատավարձն աճել է 2,2%-ով, մասնավորում՝ 0,5%-ով: Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանում միջին ամսական ամենաբարձր աշխատավարձը ստացել են կապի և տեղեկատվության ոլորտում աշախատողները՝ 435.591 դրամ: Միջին ամսական աշխատավարձի չափով երկրորդ տեղում հանքարդյունաբերության ոլորտն է՝ 392.613 դրամ, երրորդում՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտները՝ 390.242 դրամ: Ամենացածր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է մշակույթի՝ 115.570, և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում՝ 122.255 դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |