Իտալիան, չմասնակցելով ֆուտբոլի ԱԱ-2018-ին, €1 մլրդ վնաս կկրի

Իտալիան, չմասնակցելով ֆուտբոլի ԱԱ-2018-ին, €1 մլրդ վնաս կկրի

PanARMENIAN.Net - Տնտեսական իրավիճակն Իտալիայում կվատթարանա 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չմասնակցելու պատճառով:

I«Մենք մոտ 500-600 մլն եվրո կկորցնենք: Մենք պետք է հասկանանք, խոսքն ուղղակի թե անուղղակի կորուստների մասին է: Անուղղակի կորուստները, հավանաբար, կգերազանցեն 1 միլիարդ եվրոն: Հաստատապես կգերազանցեն 1 միլիարդը»,-ասել է Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ֆրանկո Կարարոն, գրում է Eurosport-ը Goal.com-ի վրա հղումով:

Իտալիայի ֆուտբոլի հավաքականը վերջին 60 տարում առաջին անգամ չի մասնակցի 2018-ին կայանալիք աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---