Դասադուլ հայտարարած ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը![]() 15 նոյեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Տարկետման իրավունքի վերացման դեմ դասադուլ հայտարարած ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը: Այս փողոցում է ԱԺ-ի ծառայողական մուտքը, հայտնում է Yerkir.am-ը: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա են սկսում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ մոտ 20 օրերի ընթացքում իրենց պահանջները չեն լսվել, հետևաբար իրենք լռության ակցիա են սկսում։ Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |