«ՌԳ». Նոր հայեր՝ հումանիտար ոլորտում Հայաստանից շատ բան կա սովորելու15 նոյեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ոչ միայն պահպանում է իր ազգային ավանդույթներն, այլ նաև զարգացնում է նոր սերնդի կրթության ու դաստիարակության արդիական մշակույթը: Այդ մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ի մեկնաբանը Երևան և Դիլիջան այցելելուց հետո: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանից շատ բան կարելի է սովորել հումանիտար ոլորտում: Վերջին տարիներին այստեղ մի քանի խոշոր ծրագիր է իրականացվում կրթության ոլորտում, որոնց նպատակը խելացի երեխաներ դաստիարակելն է: Այդ նախագծերից մեկը Այբ դպրոցն է Երևանում, որտեղ երեխաներին սովորեցնում են մտածել ազատ ու անկաշկանդ՝ դրան է միտված նույնիսկ դպրոցի ճարտարապետությունը, որտեղ շատ են բաց տարածքները: Նշվում է, որ մշակվել է ոսուցման նոր մոդել՝ Արարատյան բակալավրիատ, որը սկզբում Հայաստանում ճանաչվեց որպես այլընտրանքային դպրոցական ուսումնական ծրագրին, իսկ հետո որպես համարժեք լավագույն միջազգային ծրագրերին՝ Cambridge A Levels-ին և Advanced Placement-ին: Ավարտական վկայականը և գնահատականներն առանց լրացուցիչ քննությունների ճանաչվում են ինչպես ՀՀ-ում, այնպեսլ էլ արտերկրում: «Քննություններ հանձնելով հայերեն լեզվով Հայաստանում, երեխաները կարող են ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սինգապուրում»,-մեջբերում է թերթը դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքերը: Ըստ թերթի, ևս մեկ եզակի նախագիծ է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որն արտադասարանական համակարգի մաս է կազմում, որտեղ 12-18 տարեկան երեխաները սովորում են անիմացիա, վեբ դիզայն, խաղեր են մշակում ու կինո նկարահանում: «Եվ այդ ամենն ըստ ցանկության և անվճար: Թումոյում վարպետության դասեր են տալիս Google-ի, Disney-ի և ոլորտի այլ առաջատարների մասնագետները: Ըստ էության, Հայաստանը զարգացնում է ապագայի մասնագիտությունների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը, որոնք հենց ՏՏ զարգացման հետ են կապված լինելու: Հիմա հայերն առաջին արտասահմանյան Թումո կենտրոնն են բացում արտերկրում՝ Բեյրութում: Ինչպես հայտնել է Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը, նման կենտրոն բացելու մտադրություն կա նաև Մոսկվայում, բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ»,-գրում է թերթը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |