Թուրքիայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթելու առիթով

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու համար: «Ես հուսով եմ, որ Դուք նոր դիրք կգրավեք եւ կնախաձեռնեք անհրաժեշտ քայլերը թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավման համար, ովքեր դարեր շարունակ ապրել են միասին խաղաղության եւ համաձայնության մեջ»,- ասվում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի շնորհավորական ուղերձում: Աբդուլահ Գյուլը հույս է հայտնել, որ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտ կհաստատվի, որը կաջակցի խաղաղությանն ու բարգավաճմանը, հաղորդում է Reuters-ը:



Հիշեցնենք, որ 1993 թվականից ի վեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է Թուրքիայի կողմից: Անկարան հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի մեկուկես միլիոն հայերի ջարդը` որպես Ցեղասպանություն եւ պահանջում է Լեռնային Ղարաբաղը Ադբեջանին հանձնել:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---