ԱԳ փոխնախարարը Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ մոտեցումը

ԱԳ փոխնախարարը Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ մոտեցումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենին։ Ֆիննական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք փաստելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ֆիննական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը շարունակական զարգացում է ապրում։

Քննարկումները կենտրոնացել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի վրա, մտքեր են փոխանակվել ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման վերաբերյալ։

Փոխնախարար Նազարյանն անդրադարձել է Ֆինլանդիայի՝ որպես դոնոր երկրի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանն, ու կարևորել Հայաստանի և Ֆինլանդիայի արդյունավետ շփումները միջազգային տարբեր կառույցների, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրը Սամուլի Վիրտանենին ընդունել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---