2018-ի պետբյուջեի նախագծով Արցախում 8% տնտեսական աճ է նախատեսվում15 նոյեմբերի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - 2018-ի պետբյուջեի նախագծով Արցախում 8% տնտեսական աճ է նախատեսվում: Այդ մասին հայտնել է Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ներկայացնելով 2018-ի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 15-ին մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2018 թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում են Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020 թթ. ծրագրի դրույթներից, նպատակադրված են լինելու միջնաժամկետում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը: Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ նախատեսվում է ապահովել 8% տնտեսական աճ, կայուն գների մակարդակ, իսկ գալիք տարվա պետական բյուջեում, սոցիական ծրագրերին զուգահեռ, հատուկ կարևորություն է տրվելու վերաբնակեցման նպատակով բնակարանաշինությանը, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Այսպիսով, Արցախի Հանրապետության 2018թ. համախմբված պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 97 մլրդ 104 մլն դրամ, ծախսերի գծով՝ 101 մլրդ 404 մլն դրամ, դեֆիցիտը՝ 4 մլրդ 299 մլն դրամ: Պետական նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վերաբերյալ և պատգամավորների հնչեցրած հարցերին, նշելով, որ գործադիրի համար առաջնային է երկարաժամկետ տնտեսական կայուն աճի հիմքերի ստեղծումը: Պետնախարարն ընդգծել է, որ գալիք տարում ամենաբարձր տեսակարար կշիռը նախատեսվում է ունենալ գյուղատնտեսության, էներգետիկայի և վերամշակման ոլորտներում: Նոյեմբերի 20-ից պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն մշտական հանձնաժողովներում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |