Հայկական Inapptics-ը վերլուծում է բջջային հավելվածների օգտագործման մանրամասները15 նոյեմբերի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայկական սթարտափը Inapptics հավելվածների վերլուծության գործիք է ստեղծել: Այն վերլուծում և պատկերային տվյալներ է տրամադրում բջջային հավելվածների հեղինակներին դրանց օգտագործման վերաբերյալ: Inapptics-ը ամբողջական պատկեր է տրամադրում այն մասին, թե ինչ քանակությամբ օգտատերեր, երբ և ինչպիսի հաճախականությամբ են օգտվում իրենց հավելվածից, հավելվածի որ գործիքներն են ավելի շատ կիրառում կամ ինչի հետևանքով են դադարում այն օգտագործելուց: Այս վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ հավելվածի տեխնիկական և ձևավորման հետ կապված խնդիրները, նպաստել դրանց լուծմանն ու հնարավորինս հարմարեցնել այն օգտատիրոջ նախընտրություններին: Հայտնի է, որ Android և iOS համակարգերում միասին հավելվածների թիվը գերազանցնում է 5 մլն-ը, որից մոտ 2,8 մլն-ն առաջարկում է Android-ը, մոտ 2,2 մլն-ը՝ iOS-ը: Հավելվածների այս բազմազանության մեջ դրանց հեղինակները սեփական արտադրանքը մշտապես մրցունակ պահելու խնդիր ունեն: Inapptics-ն այժմ վերլուծում է միայն iOS համակարգի հավելվածները և առաջիկայում կիրառելի կլինի նաև Android-ի և կայքերի համար։ Գործիքն անվճար է մինչև 1000 օգտատեր ունեցող հավելվածների համար, մինչև 30.000 օգտատեր ունեցող հավելվածների համար այն $99 արժե, մինչև 60.000՝ $199, և մինչև 100.000՝ $299: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |