Պուտին. 1717-ից ի վեր ՀԱԵ թեմն իսկական հոգևոր կենտրոն է հազարավոր մարդկանց համար15 նոյեմբերի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Նոյեմբերի 15-ի առավոտյան Հանրապետության նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման մասնակիցներին՝ նշելով, որ այն իսկական հոգևոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար: «Ողջունում եմ ձեզ Մոսկվայում ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ, որն աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է»,-ասվում է Պուտինի ողջույնի խոսքում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: Կարևորելով թեմի դերը հայ-ռուսական հարաբերությունների խորացման և զարգացման գործում՝ Պուտինը նշել է, որ «սկսելով իր պատմությունը հեռավոր 1717-ին, թեմը միավորեց այն ժամանակվա Ռուսաստանի տարածքում գործող հայկական եկեղեցիները՝ դառնալով հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթի, նրա ավանդույթների ու սովորույթների պահպանման կարևորագույն գործոն»: Ուղերձում նշվում է, որ հարյուրամյակներ շարունակ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կարևոր հումանիտար, լուսավորչական և բարեգործական առաքելություն է կատարում: Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած մոտ երկու տասնյակ խաչքարեր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |