ՏՏ սկսնակ 20 ընկերության hարկային արտոնություններ են տրվել![]() 15 նոյեմբերի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 20 սկսնակ ընկերություն hարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հարկային արտոնություններով նախատեսվում է ընկերություններին ազատել շահութահարկից և եկամտահարկի 10% դրույքաչափից օգտվելու հնարավորություն տալ: Նախարարությունը դիտարկել է հարկային արտոնությունների համար դիմած ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերին դրական եզրակացություն է տրվել: Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին: Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամիսներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |