Ադրբեջանը բողոքել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի արցախցի ներկայացուցչի պատճառով![]() 15 նոյեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը բողոքի նամակ է գրել «Եվրոպական հեռարձակողների միության» գլխավոր տնօրեն Նոել Քարանին, որտեղ դժգոհություն է հայտնել այս տարի Վրաստանում կայանալիք «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող արցախցի Միքայել Գրիգորյանի մասնակցության առթիվ: Trend.az-ի փոխանցմամբ, ըստ հեռուստաընկերության ղեկավարների, «օկուպացված տարածքներից» Հայաստանի մասնակցի ընտրությունը «քաղաքական սադրանք» է, որը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։ Նամակում ադրբեջանական հեռուստաընկերությունը հույս է հայտնում, որ «Եվրոպական հեռարձակողների միությունը» զերծ կմնա «քաղաքական խաղերից» և կդիտարկի Ադրբեջանի համար այս «զգայուն հարցը»: 2010 թվականին Ադրբեջանում ընդհատվեց «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթի հեռարձակումն այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ՝ արմատներով Ղարաբաղից Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթում: Ադրբեջանը չհեռարձակեց նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացված երգի մրցույթը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |