ՀՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին![]() 15 նոյեմբերի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Ղրիմում ՌԴ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման և ռուսական օրենսդրության պարտադրման մասին հերթական բանաձևը: Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, բանաձևին կողմ է քվեարկել 71 երկիր, դեմ՝ 25 երկիր: Գործակալությունը հայտնում է, որ դեմ քվեարկած երկրների շարքում են Հայաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Իրանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն: Ձեռնպահ են մնացել 77 երկրների պատվիրակություններ՝ հիմնականում Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից: 2016-ի դեկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ երկու բանաձև էր ընդունել: Այս փաստաթղթերը նույնպես դատապարտվում էին Ղրիմում «մարդու իրավունքների ոտնահարումն ու խտրական միջոցները ՌԴ «օկուպացիոն իշխանությունների» կողմից: Ռուսաստանը փաստաթղթերում նշված է որպես «բռնազավթող տերություն», իսկ Ղրիմը բնութագրվել է որպես «ժամանակավոր բռնազավթված տարածք»: Комитет Генассамблеи ООН большинством голосов принял антироссийскую резолюцию по Крыму ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |