Հայաստանում սկսել են ավելի շատ թանգարաններ և ավելի քիչ՝ համերգներ այցելել![]() 15 նոյեմբերի 2017 - 18:25 AMT PanARMENIAN.Net - 2014-2016 թվականներին Հայաստանում թանգարանային այցելությունների թիվն աճել է 8,8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014-ին մեր երկրում թանգարաններ հաճախումների թիվը կազմել է 2.091,4 մլն, 2015-ին՝ 2.261,3 մլն, 2016-ին՝ 2.276,5 մլն: Թանգարանների թիվը 2015-ի համեմատ, 2016-ին աճել է 1-ով՝ կազմելով 106 թանգարան: Երեք տարվա կտրվածքով 9,5%-ով աճել է նաև թատրոն հաճախումների թիվը՝ 2014-ի 480.300-ի փոխարեն 2016-ին կազմելով 526.100: 2015-ին հաճախումների թիվը կազմել է 512.700: Նույն ժամանակահատվածում թատրոնների թիվն անփոփոխ է մնացել՝ 28: Չնայած համերգների թիվը 2014-2016 թվականներին աճել է 3,1%-ով, համերգներ հաճախումների թիվը նույն ժամանակահատվածում նվազել է 17%-ով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |