Պերուի հավաքականը նվաճել է ԱԱ-2018-ի վերջին ուղեգիրը![]() 16 նոյեմբերի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Պերուի հավաքականը նվաճել է ԱԱ-2018-ի վերջին ուղեգիրը: ԱԱ-2018-ին մասնակցելու ուղեգրի համար պատասխան անցումային խաղը Լիմայում (Պերու) ավարտվել է 2:0 հօգուտ խաղադաշտի տերերի: Աչքի են ընկել Ջեֆերսոն Ֆարֆանը, որը գոլի հեղինակ է դարձել 27-րդ րոպեին, և Քրիստիան Ռամոսը, որը գոլն իրացրել է 65-րդ րոպեին: Առաջին խաղը նոյեմբերի 11-ին Վելինգտոնում ավարտվել էր 0:0 հաշվով, հայտնում է Eurosport-ը: Հաղթանակի կապակցությամբ Պերուում նոյեմբերի 16-ը համազգային հանգստյան օր է հայտարարվել: Պերուն կմասնակցի աշխարհի առաջնությանը 1982-ից հետո առաջին անգամ: Մրցաշարի եզրափակիչ մասի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում, խաղերը կանցնեն 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |