Մոուրինյո. Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մինչև 2017-ի ավարտը![]() 16 նոյեմբերի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերականգնվում է վնասվածքից հետո, կվերադառնա խաղադաշտ մինչև 2017-ի ավարտը: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Հոկտեմբերի 18-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ 36-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզումները որոշ սահմանափակումներով, գրում է Championat.com-ը: «Նա առյուծ է, մարտիկ: Կարծում եմ, որ դա լավ է նկարագրում նրան: Ինչպես և ակնկալում էինք, նա կրճատել է իր ապաքինման ժամկետը: Ինչպես ասել եմ մի քանի շաբաթ առաջ, նա խաղադաշտ կվերադառնա մինչև 2017-ի ավարտը: Դա հիանալի է, քանի որ նման վնասվածքից հետո ապաքինումը շատ արագ եղավ»,-մեջբերել է Մոուրինյոյի խոսքը Sky Sports-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |