Սելֆիներից դիմահարդարումը հեռացնող Գաբրելյանովի հավելվածը զայրացրել է կանանց![]() 16 նոյեմբերի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Լife հոլդինգի ղեկավար Արամ Գաբերելյանովի որդի Աշոտ Գաբրեյլանովը հայտնվել է մեդիայի ուշադրության կենտրոնում իր ստեղծած MakeApp հավելվածի շուրջ ծագած աղմուկի արդյունքում։ Այն լուսանկարից «հեռացնում է» կնոջ դիմահարդարումը՝ բացահայտելով, թե ինչպիսին է նրա իրական դեմքն առանց կոսմետիկ միջոցների: Հավելվածը խորը մտահոգություն է առաջացրել կանանց շրջանում: Որոշ կանայք վստահեցնում են, որ ֆիլտրը նրանց դեմքն ավելի տգեղ է ցույց տալիս, քան այն իրականում է: Ինքը Գաբրելյանովը հայտարարել է Buzzfeed-ին, որ թողարկել է հավելվածն ամիսներ առաջ և չէր սպասում, որ մեդիան կսկսի ներկայացնել այն ստեղծողներին որպես կանանց վիրավորելու նպատակ ունեցող ծրագրավորողների խումբ։ Հավելվածն անվճար է միայն մինչև հինգ լուսանկարի համար. Դրանից հետո յուրքանչյուր լուսանկարի մշակումն արժե $0.99: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |