Արամյան. 2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել մոտ $300-ով16 նոյեմբերի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Եթե 2018-ին հաջողվի իրագործել կառավարության ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճի մոտ 300 դոլարով: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախարարը դեմ է այն մոտեցմանը, որ սոցիալական բնույթի պարտավորությունները՝ աշխատավարձերն ու թոշակները, ֆինանսավորվեն ի հաշիվ պարտքի, հայտնում է Panorama.am-ը: «Նման դեպք եղել է Հունաստանում: Այդ երկիրը հետագայում ստիպված է եղել գնալ կոշտ քայլերի՝ մի քանի անգամով նվազեցնելով թոշակները: Կառավարության հնարավորությունները սահմանափակ են, իսկ մարդկանց կարիքներն անընդհատ աճում են: Հետևաբար, պետք է օժանդակել մարդկանց, սովորեցնել սեփական ուժերով ձուկ բռնել: Կարծում եմ՝ մեր որդեգրած ուղղությունը ճիշտ է: Սա սոցիալական խնդիրների լուծման ճիշտ բանալին է»,- ասել է նախարարը: Անդրադառնալով կրճատումներին՝ Վարդան Արամյանը չի համաձայնեց այն տեսակետի հետ, որ մարդիկ 10 տոկոսով ավելի վատ են ապրելու: «Լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է: Եթե 2018-ին հաջողվի իրագործել մեր ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճի մոտ 300 դոլարով: Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ»,- նշել է նախարարը։ Վարդան Արամյանը հիշեցրել է, որ պետք է վերանայել հանրային հատվածի աշխատատեղերը։ «Հանրային հատվածում մենք ունենք մոտ 426.000 աշխատող: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մեր հարկատուների վճարած գումարներն ադեկվատ են բյուջեի հաշվին պահվող աշխատատեղերին: Ֆինանսների նախարարության օրինակով կարող եմ ասել՝ մենք վերանայել ենք ոչ թե մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղը ինչ ավելացված արժեք է ստեղծում հանրության համար և արդյոք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուների գումարներից», - նշել է նախարարը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |