Ընտանեկան բռնության մասին օրենքը կփոփոխվի16 նոյեմբերի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները: «Օրենքը բազմիցս քննարկել ենք տարբեր հարթակներում: Պետք է նշեմ, որ առաջին տարբերակից մինչև այն տարբերակը, որը ներկայացնում եմ ձեր դատին, մի շարք լուրջ փոփոխություններ են այստեղ ամրագրվել: Ամրագրվել են նաև մտահոգիչ հարցեր: Օրինակ՝ արդյոք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի, իրականում՝ ոչ, և դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,-ասել է նախարարը: Նախարարաը նշել է նաև, որ բռնություն գործադրած անձին պատասխանատվության ենթարկելու հարցում տուժողների կամքը հաշվի չի առնվում՝ այսինքն, նույնիսկ բողոքի բացակայության դեպքում, բռնություն գործադրածի նկատմամբ պատասխանատվություն կկիրառվի: Դավիթ Հարությունյանը փաստել է նաև, որ օրենսգրքում առաջին անգամ ամրագրվում է, որ ամուսնություն կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև։ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն: Նախատեսվում է նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները: Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները: Նախագծով առաջարկվող նախազգուշացման ինստիտուտն էլ կկիրառվի առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Ընտանեկան բռնությանկանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրինագծում որոշ ձևակերպումներ կփոփոխվեն մտահոգությունները փարատելու համար: 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրգործ է հարուցվել: Գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք, անչափահասների նկատմամբ` բռնութան 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |