Mundo Deportivo. «Բարսելոնան» անժամկետ պայմանագիր կառաջարկի Մեսսիին![]() 16 նոյեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնան» անժամկետ պայմանագիր կառաջարկի Մեսսիին: Կողմերն արդեն երկարացրել են պայմանագիրը մինչև 2021 թվականը, սակայն պաշտոնապես այդ մասին դեռ չի հայտարարվել, գրում է Eurosport-ը El Mundo Deportivo-ի վրա հղումով: Կատալոնացիները ցանկանում են մինչև կարիերայի վերջն արգենտինացուն իրենց թիմում տեսնել և արդեն աշխատում են համապատասխան պայմանագրի վրա, : Ավելի վաղ «Բարսելոնան» մինչև կարիերայի ավարտը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ: Մեսսին «Բարսելոնայի» հիմնական կազմում է 2003-ի նոյեմբերից: Նա կարող է դառնալ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ նա 12 գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 11 խաղում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |