ԱԻՆ-ը սկսել է ճանապարհներին ձնաբքի ժամանակ առաջնային օգնության հենակետերի տեղադրումը![]() 16 նոյեմբերի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով մեկնարկել են ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքները: ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը: Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լուռու մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն փրկարարները, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Շուրջօրյա հենակետերը կծավալվեն՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորիս քաղաք ընկած հատվածում և Շուրնուխ գյուղի հատվածում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի հատվածում), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում), Դիլիջանի ոլորաններում, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |