Կալիֆորնիացի օրենսդիրը՝ Հայաստան և Արցախ կատարած անմոռանալի ուղևորության մասին

Կալիֆորնիացի օրենսդիրը՝  Հայաստան  և Արցախ կատարած անմոռանալի ուղևորության մասին

PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանագի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանը LA Times-ին պատմել է մի քանի այլ ամերիկացի պաշտոնյաների հետ Հայաստան և Արցախ կատարած ուղևորության անմոռանալի արկածների մասին:

Ֆրիդմանը՝ որպես Գլենդելի խորհրդի նախկին անդամ, բազամաթիվ հայկական մշակութային և տոնական միջոցառումների է մասնակցել:

«Ես միշտ ցանկացել եմ այցելել պատմություն, մշակույթ և արվեստ ունեցող այս կենսասեր ժողովրդի հայրենիք»,-ասում է Ֆրիդմանը:

Ամերիկացի օրենսդիրների խումբը Երևանում այցելել է Թումո, Կասկադ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ուղևորության ընթացքում նրանք հանդիպել են նաև Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Խումբը եղել է նաև Արցախում, որտեղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Ինձ բախտ վիճակվեց լինել Արցախում, ես հպարտ եմ, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու սպառնալիքի տակ եմ, դա ինձ համար պատվո շքանշան է»,-ասել է Լաուրա Ֆրիդմանը

Ամերիկացի օրենսդիրներին ուղևորության ընթացքում տպավորել են նաև հայկական ազգային խոհանոցը և պատմամշակութային վայրերը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---