Մխիթարյանի մասին ՄՅՈւ ֆիլմը համացանցում է

Մխիթարյանի մասին ՄՅՈւ ֆիլմը համացանցում է

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ֆիլմը Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին արդեն համացանցում է: Ֆիլմի տևողությունը 60 րոպե է:

«Հայ հերոս Միկին» կոչվող ֆիլմը պատմում է Մխիթարյանի անցած ուղու մասին՝ Հայաստանում բակային ֆուտբոլից մինչև բարձրակարգ ակումբ, նրա պրոֆեսիոնալ կարիերայի և անգլիական ակումբում խաղերի մասին, ինչպես նաև երիտասարդ տարիքում հոր ողբերգական մահվան մասին, որը տառապում էր ուղեղի քաղցկեղով:

Ֆիլմը ցուցադրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ալիքում:

2017-ի հունիսին հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում սկսում է Հենրիխ Մխիթարյանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---