Կաղանդ պապը՝ ԱՊՀ Ձմեռ պապերի առաջին 5-յակում17 նոյեմբերի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական Կաղանդ պապը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՊՀ երկրների սիրված Ձմեռ պապերի թվում 2017-2018թթ. ձմռան տվյալներով: Այդ մասին հայտնել է ռուսական ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը: Վարկանիշը կազմվել է զբոսաշրջիկների կողմից Ձմեռ պապերի նստավայրերի այցելությունների վերլուծության հիման վրա: Գործակալությունը նշում է, որ Կաղանդ պապին սովորաբար ուղեկցում է Ձյունանուշը: Նախընտրելի Ձմեռ պապերի հնգյակում Կաղանդ պապից բացի ընդգրկվել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի Ձմեռ պապերը: Կաղանդ պապն (Ձմեռ պապ) ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։ Հայաստանում Կաղանդ պապի (Ձմեռ պապ) նոր կերպարի վերհանման և նոր հեքիաթի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Deem Communications ընկերությանը՝ ներշնչված լեգենդով և ավանդույթների մասին պատումներով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |