Կառավարությունը սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ է մշակել17 նոյեմբերի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգ է մշակվել, որով առաջարկվում է ապորտային զբոսաշրջության կադրերի պատրաստման միասնական համակարգ ստեղծել, ինչպես նաև սպորտային տուրիստական ակումբներ հիմնադրել: Հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է սպորտային զբոսաշրջության մրցավարների և մարզիչների, հրահանգիչ-ուղեկցորդների, միջնակարգ և բարձրագույն կրթության հիմքի վրա զբոսաշրջության մասնագետների պատրաստում: Առաջարկվում է նաև սպորտային զբոսաշրջության առարկա ներմուծել ավագ դպրոցի կրթական ծրագիր: Տուրիստական կադրերի պատրաստման կառույցներում մասնագետները 3-4 տարին մեկ անգամ պետք է անվտանգության ապահովման միջոցառումների տեսական և գործնական վերապատրսատում անցեն: Նախագծի համաձայն՝ պետք է ստեղծվի քաղաքային, քաղաքամերձ և քաղաքից հեռու տեղակայված սպորտային զբոսաշրջության նյութական բազա, ինչպես նաև բարեկարգվեն առկա ենթակառուցվածքները՝ տեղակայման միջոցներ, սպորտային գույք և այլն: Սպորտային զբոսաշրջության միջոցառումների այս ծրագիրը կիրականացվի 2018-2022 թվականներին: Սպորտային զբոսաշրջությունը համաշխարհային զբոսաշրջության 5-10%-ն է կազմում՝ $25-50 մլրդ հաշվարկված գումարով: Որոշ երկրներում սպորտը կազմում է զբոսաշրջության 25 %-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |