ՄԱԿ-ն առաջարկում է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թիվը հասցնել 15%17 նոյեմբերի 2017 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Վանկուվերքաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։ Համընդհանուր համոզմունքով՝ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի ներքո իրականացվող խաղաղարար առաքելություններն այս պահին եղած լավագույն գործիքներից են՝ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները կասեցնելու, զանգվածային բռնություններն ու մարդասիրական աղետները կանխելու համար, ինչը պարտադրում է կենտրոնացնել ջանքերը՝ միասնական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով ներկայացրել է «վանկուվերյան սկզբունքները», որոնք պետք է կանխեն երեխաների ստիպողական մասնակցությունը մարտական գործողություններին։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, որի ելույթը նվիրված է եղել ողջ աշխարհում սեռական բռնությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությանը։ Նշվել է, որՀայաստանը բացառիկ երկրներից է, որ առավելագույն ջանք է ներդնում խաղաղարար առաքելություններում։ Հայաստանը պատրաստ է շարունակել մասնակցությունն այդ ծրագրերին՝ խորապես գիտակցելով դրանց կարևորությունը։ «Լիբանանում «Յունիֆիլ», Մալիում «Մինուսմա», ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին ուժեր տրամադրելուն զուգահեռ, Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար», համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ավելացրել, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի ստանձնած երկու հանձնառությունները՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալը և ինքնաշեն պայթուցիկ միջոցների հայտնաբերման կարողությամբ ինժեներական ստորաբաժանումը, արդեն գրանցվել են ՄԱԿ-ի խաղաղապահության կարողությունների պատրաստության համակարգում և ստացել 1-ին մակարդակի կարգավիճակ: ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին մասնակցելուց հետո հայկական պատվիրակությունն այցելել է «Հայ» կենտրոն, որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |