Express Sport. Մոուրինյոն մտադիր է ՄՅՈւ հրավիրել «Չելսիի» պաշտպան Դավիթ Լուիսին![]() 17 նոյեմբերի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ակումբ հրավիրել «Չելսիի» պաշտպան Դավիթ Լուիսին: Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է իրականացվել արդեն հունվարին: Լուիսը տարաձայնություններ ունի Անտոնիո Կոնտեի հետ «Տոտենհեմի» հետ խաղից հետո՝ պաշտպանը կասկածի տակ էր դրել մարզչի մարտավարությունը: Այդ միջադեպից հետո Լուիսը ոչ մի անգամ չի մասնակցել խաղին, գրում է Eurosport-ը Express Sport-ի վրա հղումով: «Նա պետք է շատ աշխատի, հակառակ դեպքում իր ժամանակը նստարանի վրա կանցկացնի»,-ասել է Կոնտեն: Լուիսի հաշվին 2 գոլ կա 2017/18թթ. խաղաշրջանի 12 խաղում: Transfermarkt-ը գնահատում է բրազիլացուն 30 մլն եվրո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |