Լապշին. Ինձ Բաքվի բանտախցում կախված են գտել17 նոյեմբերի 2017 - 16:46 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն է պատմել Բելառուսի և Ադրբեջանի բանտերում անցկացրած ամիսների մասին՝ խոսելով Մինսկից Բաքու իրեն տեղափոխած Իլհամ Ալիևի դստեր ինքնաթիռի, Բաքվի մեկուսարանում ներումից մի օր առաջ մահափորձի, ապագայում կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու հավանականության մասին: Նա հավելել է, որ ադրբեջանցիների վերաբերմունքը նրա հանդեպ շատ բացասական եղել է և մնում է այդպիսին՝ բանտում, երբ նրան տանում էին դատարան կամ հարցաքննության, կալանավորները բղավում էին նրա հասցեին. «Կոկորդտ կկտրենք: Ալլահ աքբար»: Իսկ բանտախցում գրություններ էր հայտնաբերում, որտեղ գրված էր. «Լապշին, դու մեռնելու ես», «Մենք քեզ կգտնենք», «Մենք քո ծնողներին կգտնենք» և այլն: Իսկ ներման նախօրեին, ըստ Լապշինի, գիշերը ժամը 12-ին մոտ, երբ ինքն արդեն քնում էր, բանտախուց են մտել դիմակավոր մարդիկ, հարձակվել նրա վրա, բռնել ձեռքերն ու ոտքերը, որից հետո նա այլևս ոչինչ չի հիշում: Լապշինն արդեն ուշքի է եկել Բաքվի հոսպիտալի վերակենդանացման բաժնում և բժիշկները նրան ասել են, որ գտել են կախված իր բանտախցի զուգարանում: Սակայն հեցն ադրբեջանցի բժիշկներն էլ ասել են իրեն, որ վնասվածքների բնույթը հուշում է, որ իրեն ավելի շուտ խեղդելու հետևանք են , ոչ թե կախվելու: Բայց այդ ամենն ասվել է շշուկով: Բլոգերը հայտնել է, որ ավարտին են մոտենում Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցի ներկայացման աշխատանքները, ենաթադրվում է, որ հայցը կներակայացվի Ամանորից անմիջապես հետո: Լապշինն ասել է, որ եթե ժամանակը հնարավոր լիներ հետ շրջել, նա կրկին կայցելեր Լեռնային Ղարաբաղ, և անկասկած, անհրաժեշտության դեպքում կայցելի նաև ապագայում, իսկ Ադրբեջան այցելությունների հարցում ավելի զգուշավոր կլինի: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |