Գիտնականներ. Շուն պահողներն ավելի երկար են ապրում17 նոյեմբերի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Շուն պահողները մյուս մարդկանցից միջինը մի քանի ամիս ավելի երկար են ապրում, սակայն դրա պատճառները դեռ պարզ չեն: Այդ մասին ասվում է Scientific Reports-ում հրատարակված գիտական հոդվածում: Ինչպես վկայում են տվյալները, տանը շան առկայությունը 35 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկն ու 11 տոկոսով՝ սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Շների առկայությունը հատկապես բարենպաստ ազդեցություն է ունենում միայնակ մարդկանց վրա: Այդ մասին հայտարարել է շվեդական Ուպսալայի համալսարանի գիտաշխատող Մվենյա Մուբանգան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոգեբաններից և կենսաբաններից շատերը կարծում են, որ մարդու հետ շփումը կարևոր դեր է կատարում շների կյանքում: Վերջերս նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ շները հասկանում են խոսքի տոնայնությունը, ինչպես նաև բառերի իմաստը, որոնցով իրենց դիմում է տերը, որ նրանք շփվում են մարդկանց հետ ոչ միայն հանուն սննդի, այլ նաև դրական էմոցիաներ և ուշադրություն ստանալու համար: Նրանք նաև զգում են մարդկանց զգացմունքները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |