Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայի «Արարատի» նախագահ

Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայի «Արարատի» նախագահ

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատի» նախագահ է դարձել ընկերությունների «Տաշիր» խմբի հիմնադիր և ղեկավար Սամվել Կարապետյանը: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել «Ավիլոն» ընկերության համահիմնադիր Կամո Ավագումյանը, իսկ Պողոս Գալստյանը պահպանել է փոխնախագահի պաշտոնը, հայտնում է championat.com-ը:

Սեպտեմբերին Lifenews մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը դարձավ «Արարատի» փաստացի սեփականատերը:

Թիմը հիմնվել է 2017-ի մարտին, հանդես է գալիս պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի կենտրոնական գոտում և 17 տուրից հետո վստահորեն գլխավորում է աղյուսակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---