Հայաստանում նախագահի փոփոխությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվի

PanARMENIAN.Net - Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանության գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվի: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: «Հեղափոխական փոփոխություններ ղարաբաղյան հակամարտության հարցում պետք չէ ակնկալել, հաշվի առնելով ապագա նախագահի կենսագրությունն ու հայացքները: Առավել հավանական է իրավիճակի իներցիոն զարգացումը, քան ինչ-որ փոփոխություններ եւ առաջխաղացում»,-նշել է նա: Նրա խոսքերով, մեծ չափազանցություն կլիներ ասել, թե Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին: «Արդյունքն ակնկալելի էր: Հիմնական ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարող են չհանգստանալ, այդ դեպքում Հայաստանում հնարավոր են հուզումներ` ձայների վերահաշվարկի պահանջով: Սակայն արդյունքը բավականաչափ համոզիչ է, քանի որ Տեր-Պետրոսյանն այնքան էլ շատ չի հավաքել` 50 տոկոսից քիչ, ուստի նրա կողմնակիցների համար դժվար կլինի խոսել հաղթանակի մասին»,-ասել է Ժարիխինը:



Ըստ վերլուծաբանի, հնարավոր են դիտորդների տարբեր գնահատականներ ընտրությունների ժողովրդավար լինելու մասին, սակայն դա չի ապակայունացնի վիճակը Հայաստանում: «Հայաստանում «գունավոր հեղափոխության» ակտիվ քաղաքականություն չվարելու համար բավականին կայունացնող գործոն է հանդիսանում այն, որ ԱՄՆ-ում կա շատ հզոր եւ ազդեցիկ հայ համայնք: Նաեւ հարկավոր չէ որեւէ սկզբունքային փոփոխությունների սպասել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում` կշարունակվի այն կուրսը, որը վարում էր նախկին նախագահը»,-ընդգծել է Վլադիմիր Ժարիխինը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---