Մոուրինյո. Ես և Բենիտեսն արտոնյալ մարզիչների թվում ենք՝ շատ եմ հարգում նրան18 նոյեմբերի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հարգանքն է հայտնել Ռաֆայել Բենիտեսին, որը մարզում է «Նյուքասլ Յունայթեդը» ԱՊԼ 12-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ: Դա կլինի պորտուգալացի և իսպանացի մասնագետների առաջին հանդիպումը 2007-ի օգոստոսից ի վեր, երբ Մոուրինյոն գլխավորում էր «Չելսիի» մարզչական շտաբը, իսկ Բենիտեսն աշխատում էր «Լիվերպուլի» հետ: «Մենք Բենիտեսի հետ սակավաթիվ արտոնյալ մարզիչների թվին ենք պատկանում, որոնք հաղթել են և Չեմպիոնների լիգայում, և Եվրոպայի լիգայում: Մենք այդ փոքր խմբին ենք պատկանում և ես նրան շատ եմ հարգում: Ուստի ես շատ ուրախ կլինեմ նրան տեսնել և ողջունել, իսկ հետո ևս մեկ հանդիպում անցկացնել: Ես գիտեմ ինչպես է խաղում «Նյուքասլը», ինչպես է Բենիտեսը պատրաստում իր թիմը, գիտեմ, որ դա բարդ է լինելու, սակայն մենք պետք է փորձենք վերցնել մեզ անհրաժեշտ միավորները»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է championat.com-ը Goal-ի վրա հղումով: Մրցակիցների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |