Փոլոդյան. ՌԴ-ում կատակում են, որ հայերն են առաջ տանում հոկեյի երիտասարդական հավաքականը18 նոյեմբերի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հաճախ են կատակում, որ հայերն են առաջ տանում հոկեյի երիտասարդական հավաքականը: Դա հաստատել է նաև թիմի հայազգի անդամ Ալեքսեյ Փոլոդյանը: «Հավաքականում դա բավականին պահանջված թեմա էր: Տղաները շատ լավ էին կատակում այդ առիթով, այնպես որ մենք դեմ չէինք», -ասել է երիտասարդ հոկեիստը՝ հավելելով, որ հատկապես դա լավ է ստացվում Կազանից տաղանդավոր հումորիստ Վլադիսլավ Կարայի մոտ: Փոլոդյանը նաև անդրադարձել է Կանադայի պատանեկան լիգաների հավաքականների հետ Սուպերմրցաշարին՝ պատմելով բարդ խաղի մասին: «Վերջին խաղից էմոցիաները միայն դրական են, չէ որ հաղթեցինք: Իհարկե, լավ կլիներ նաև սերիայում հաղթել, բայց բուլիտները միշտ բախտի բան են, այս անգամ տանուլ տվեցինք»,-ասել է Փոլոդյանը Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիային տված հարցազրույցում: ՌԴ Հոկեյի երիտասարդական հավաքականի հայազգի հոկեիստներն ավելի վաղ օգնեցին հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հանդեպ: Ռուսական լրատվամիջոցներից շատերը հոկեիստների Մանուկյան-Փոլոդյան դուետը «հայկական պոկեր» են անվանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |