Ընդդիմության հայտարարությունը ՀՀ պաշտպանության փոխնախարարի կողմից աջակցություն վայելելու մասին չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի առաջին նախագահի հայտարարությունն այն մասին, թե ընդդիմությանը աջակցում են պաշտպանության գերատեսչության երկու տեղակալները: ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը նշել է, որ ընդդիմության հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:



Հիշեցնենք, որ այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր թե Հայաստանի պաշտպանության փոխնախարարներ, գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա տեղակալ Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը: «Տվյալ պահին Գրիգորյանն ու Մելքոնյանը բանակցում են գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ, որը ներկայացնում է այժմյան հայկական իշխանությունները: Համոզված եմ, որ բանակի հրամանատարությունը կսատարի Գրիգորյանին ու Մելքոնյանին եւ կմիանա մեզ»,-ասել է Տեր-Պետրոսյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---