Հայաստանը 30 տանկ է արդիականացնում մինչև Տ-72Բ4 մակարդակի![]() 18 նոյեմբերի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերը արդիականացնում են տանկային պարկը։ Նախատեսվում է 30 տանկ արդիականացնել մինչև Տ-72Բ4 մակարդակի։ Այս մասին հայտնի է դառնում «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնի» զեկույցից, տանկերի թվաքանակը ենթադրյալ է, գրում է razm.info-ն։ Արդիականացման պայմանագիրը գնահատվում է 15 մլն դոլար, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականը։ ՌԴ ԶՈւ սպառազինությունում առկա Տ-72Բ3 տարբերակից Տ-72Բ4 արդիականացումը տարբերվում է տեխնիկական հագեցվածությամբ, առավել հզոր շարժիչով, կրակի կառավարման բարելավված համակարգով։ Տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության տարեկան հաշվետվությունում նույնպես նշվել էր Հայաստանին նախկինում մատակարարված «ռազմական նշանակության արտադրանքի» արդիականացման մասին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |